«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • Պայթյուն՝ երկնաքերում

    Պայթյուն՝ երկնաքերում

    01.02.2013| 14:42
    Մեխիկոյի երկնաքերերից մեկում, որտեղ գտնվում է Pemex պետական նավթային ընկերության գրասենյակը, պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի քան 14 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոն։
  • «2018-ին Հայաստանի նախագահը  միանշանակ կին կլինի»

    «2018-ին Հայաստանի նախագահը միանշանակ կին կլինի»

    01.02.2013| 14:23
    Հայաստանում ևս մի կուսակցություն է ստեղծվում, այն էլ` կանանց, այն էլ` առաջադեմ կանանց: Երեկ «Իրատես de facto» ակումբում Հայաստանի առաջադեմ կանանց կուսակցության ստեղծման մասին ազդարարեց նախաձեռնող խմբի համակարգող ԶԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ` ներկայացնելով կուսակցության հիմնական նպատակները` Հայաստանն առանց կոռուպցիայի, կանանց շահերի պաշտպանություն, ընտանիքների վերամիավորում, փոքր և միջին բիզնեսին աջակցություն և այլն:
  • «Շարքային» շախմատ խաղացողը  չի կարող «գրոսմայստերի» հետ խաղալ»

    «Շարքային» շախմատ խաղացողը չի կարող «գրոսմայստերի» հետ խաղալ»

    01.02.2013| 14:20
    «ԲՀԿ-ն գնում է ինքնաոչնչացման, ինքնաջախջախման ճանապարհով: Այդ ճակատագրին են արժանանում նաև ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Նրանց դիրքորոշումը ոչ մի արդարացում չունի: Նրանք անգամ իրենց ընտրազանգվածին չուղղորդեցին: Սա այս ընտրությունների ամենամեծ ինտրիգն է: Թվում է` անտարբերություն, նեղացածություն կա, բայց քաղաքականության մեջ նման բաները չեն ներվում: Նրանք իրավունք չունեն իրենց ընտրազանգվածին անտեր թողնելու, չուղղորդելու»,- «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոնի նախագահ ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆԸ:
  • Թունաբեր սնկերի տերևաթափը

    Թունաբեր սնկերի տերևաթափը

    01.02.2013| 14:13
    Ցնծա՛, աշխարհ հայոց, դարձյալ քարոզարշավ է, ու դարձյալ տանուլ կտանք, եթե հենց էս պահին չպահանջենք երաշխիքներ թեկնածուներից, թե չէ քսան տարի է` մեզ մաշկահանում են, իսկ մենք գլխահակ մրմնջում ենք մեր մաշիկների ծակի մասին։ Բարի, Րաֆֆին (ո՛չ Հռաֆֆին) և Պարույրը «ցնծագին Հայաստանի» տեսլականներն են փաթաթում մեր պարանոցին, դիմանալ է պետք, և պետք է թաշկինակի փոխարեն երեսսրբիչ ունենալ ծոցագրպանում։ Զի երջանկության արդյունքները սելավի են վերածվում, և ոչ մի թաշկինակ դրա դեմն այլևս չի առնի։
  • Նախընտրական ոտանավորներն ու  հացադուլավորները

    Նախընտրական ոտանավորներն ու հացադուլավորները

    01.02.2013| 13:39
    ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ -Իհարկե, քաղաքացին հոգնում է ու ձանձրանում: Քարոզարշավի ընդամենը մի տարրն են մամուլի ասուլիսները, երբ թեկնածուները կամ իրենց ներկայացուցիչներն ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել: Սակայն չեն պատասխանում այն հարցերին, որոնք հանրությունը կուզենար տալ: Ցավոք, և՛ մամուլի ասուլիսները, և՛ հարցազրույցները մենախոսություններ են: Թեկնածուներին շատ հեշտ է անգիր անել «ոտանավոր» և արտասանել: Շատ հեշտ է այդպիսի արշավ անելը, բայց թեկնածուն պիտի պատրաստ լինի ցանկացած անսպասելի, ամենասուր հարցերի պատասխանելու: Հենց դրա համար էլ անհրաժեշտ են բանավեճերը թեկնածուների միջև, երբ հակառակորդը կուղղի հարցեր և կակնկալի պատասխաններ: Սա ցանկացած նախընտրական պայքարի անհրաժեշտ բաղադրիչն է:
  • Ո՞րն էր Հերակլեսի 13-րդ սխրանքը

    Ո՞րն էր Հերակլեսի 13-րդ սխրանքը

    01.02.2013| 00:32
    Նախընտրական քարոզչության տասնօրյակի հիմնական միտումներն արդեն հայտնի են: Թեկնածուների մարտավարությունն օր առ օր առավել մեծ թվով ընտրողների է ներառում իր շրջագծում, իսկ ռազմավարությունը դառնում է 2013-ի նախագահական ընտրությունների պատկերի խճաքար:
  • Քարոզարշավի «հմայքն» ու «թշվառությունը»

    Քարոզարշավի «հմայքն» ու «թշվառությունը»

    01.02.2013| 00:30
    Քարոզարշավն իր կես ճամփին է: Կարելի է ուրվագծել` «յո՞ երթան» թեկնածուները: Ասենք մեկընդմիշտ. հայաստանյան ընտրությունների քարոզարշավի պատմության մեջ եզակի անգամ հանգիստ-դանթող վիճակ է: Եթե չհաշվենք իշխանական թեկնածուի թույլ տված վերջին «բացթողումները», որոնք, ոմանց պնդմամբ, հոգնած պոռթկումներ են, ոմանց գնահատմամբ էլ` ընդամենը քաղտեխնոլոգիա` միտված ընտրությունների աշխուժացմանը:
  • Բլանկի թոռան ծոռնիկները

    Բլանկի թոռան ծոռնիկները

    01.02.2013| 00:25
    Օրերս Հայաստանի թիվ մեկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանին կրկին առիթ է ընձեռվել խոսելու իր հոգևոր հոր` Վլադիմիր ՈՒլյանովի մասին: Նա մասնավորապես նշել է. «Որոշ լրատվամիջոցներ այսօր շատ թունոտ են անդրադառնում Լենինին: Կարևորն այն չէ, թե նա ինչ է տվել մեզ ու, ի վերջո, գրպանից ինչ-որ բան չէր հանելու տար, կարևորը գաղափարներն են: Լենինի շնորհիվ վերացվեց անգրագիտությունը, կառուցվեց երկիրը, դարձավ արտահանող երկիր, ազգաբնակչությունը շատացավ»:
  • «Էս ՀՀԿ-ում մի հատ ժլատ մարդ չկա»

    «Էս ՀՀԿ-ում մի հատ ժլատ մարդ չկա»

    01.02.2013| 00:20
    ՀՀԿ գրասենյակում, դեռ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից, աշխուժությունն սկսվում է օրվա երկրորդ կեսին, իրականում` երեկոյան: Մինչ այդ` միակ «կենդանի շունչը» ոչ անհայտ ՀՀԿ-ի (թե՞ ՀՀՇ-ի) Գևորիկն է, որն արթուն ժամապահի նման առավոտից մինչ ուշ հսկում-ընդունում-ճամփում է բոլորին:
  • Երկու «բլիթ»` մեր համեստ սեղանին

    Երկու «բլիթ»` մեր համեստ սեղանին

    01.02.2013| 00:15
    Որքան էլ պարադոքսալ է, այս նախագահական ընտրություններում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ մտրակը մոռացել տանը, բացառապես բլիթի քաղաքականություն է իրականացնում: Առայժմ: Այլ կերպ բացատրել ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի համաժամանակյա այցը, այն էլ Հայոց բանակի ծննդյան օրը Հայաստան, հնարավոր չէ: Մանավանդ որ այցի ընթացքում նաև «ակադեմիաներ» բացվեցին, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարանների գործարկման, ասել է` հիմք դրվեց խորացող ռազմատնտեսական համագործակցության, ինչի հանձնարարականն անձամբ Վ. Պուտինն է տվել` առանձին համաձայնագիր կնքելու տեսքով: